Անընդունելի է, երբ մի երկիր ներխուժում է հարևան պետության ինքնիշխան տարածք. քննարկում ԵԽԽՎ-ում
Անընդունելի է, երբ մի երկիր ներխուժում է հարևան պետության ինքնիշխան տարածք։ Այս մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի քննարկումների ժամանակ հայտարարել է Իռլանդիայի ներկայացուցիչ Փոլ Գավենը։
Նա նշել է, որ բոլոր գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։
«Ավելին, հարվածներ են հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այդ ամենը լավ փաստագրված է: Հարվածներ են հասցվել Ջերմուկին, որտեղ կան բազմաթիվ բնակավայրեր և զբոսաշրջային օբյեկտներ, ինչպես նաև ճոպանուղին, հարվածներ են հասցվել երեք հյուրանոցի, առողջարանի և սրճարանի ուղղությամբ, վնասվել է 200 տուն և քաղաքապետարանի շենքը: Հայաստանի կառավարությունը հայտնել է չորս խաղաղ բնակչի մահվան մասին։ Եվս մեկը անհետ կորել է, յոթ մարդ վիրավոր է։ Ադրբեջանը չի հերքում այդ հարվածները, բայց Հայաստանին մեղադրում է սադրանքների մեջ։ ԱՆընդունելի, երբ մի երկիր ներխուժում է մյուսի ինքնիշխան տարածք։ Կարևոր է նաև նշել, որ այս ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը, ինչը ևս անընդունելի է»,-ասել է նա։
News.am