«Միլիտարիստ» Telegram-ալիք․ ԿԻԵՎԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կիևն ու Բաքուն շարունակում են համագործակցել ռազմական ոլորտում՝ չնայած ակտիվ ռազմական գործողություններին Ուկրաինայի մասնակցությանը։ Այս մասին հայտնում է «Միլիտարիստ» Telegram-ալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Ընդ որում, այս աշխատանքը կոնկրետ բնույթ է կրում, օրինակ՝ Ադրբեջանի ՊՆ Chaz Industrial Association ընկերությունը պայմանագիր է կնքել Ուկրաինային ВК-3 ավիառումբեր մատակարարելու մասին, որոնք թուրքական QFAB-250LG ավիառումբերի մերձավոր անալոգն են։ Ռումբերի առնվազն մեկ խմբաքանակ արդեն առաքվել է պատվիրատուին, և առաքումն իրականացրել է ուկրաինական «Մերիդիան» ընկերությունը՝ Խարտումով և այնուհետև Լեհաստանով («Ժեշուվ» ավիաբազայով), որտեղից ռումբերն առաքվել են Ուկրաինայի տարածք։
Հայտնի է նաև, որ ամռանը ադրբեջանական «Ջիհազ» ՀԿ-ն Ուկրաինայի զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել 120 մմ տրամաչափի ականների, «Գրադ» ԶՀՀ-ների, 7,62x39 և 5,45x39 տրամաչափի փամփուշտների, ինչպես նաև խորհրդային արտադրության ազատ ընկնող FAB-250 և FAB-500 ռումբերի մատակարարման մասին: Գործարքում միջնորդ է հանդես գալիս ադրբեջանական «Արազ» ընկերությունը, ապրանքների առաքումն իրականացվում է Սուդանի, ինչպես նաև Ուկրաինային սահմանակից ՆԱՏՕ-ի երկրների տարածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։