Զապորոժիեի ԱԷԿ-ը միացված է Ռուսաստանի էներգետիկ համակարգին

Զապորոժիեի ԱԷԿ-ը միացված է ռուսական էներգահամակարգին՝ սեփական կարիքները հոգալու համար, Ուկրաինայից էլեկտրաէներգիայի սնուցում չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Զապորոժիեի ԱԷԿ-ը միացված է ռուսական էներգահամակարգին, Ուկրաինայի հետ կապեր չկան, էլեկտրաէներգիայի հոսք չի իրականացվում, ատոմակայանը սնվում է մեր կողմից հոսանքի գծերով, ատոմակայանի էլեկտրաէներգիայի կարիքները ապահովվում են ռուսական էլեկտրաէներգիայով», - ասել է Ռոգովը։

Նրա խոսքով, ատոմակայաններում դիզելային գեներատորներն անջատված են, դրանց վառելիքի ծավալները համալրվում են։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:

Sputnik Արմենիա