2022-10-11 17:02
Լրատվական գործակալություններ
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
NEWS.am-ի տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 11–ին, ժամանել է Երևան։
Մեզ չհաջողվեց պարզել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդեն կայացե՞լ է, թե՝ ոչ։ Կառավարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից ասացին՝ երբ հանդիպումը լինի, այդ մասին հաղորդագրություն կտարածվի։
Հիշեցնենք, որ Արցախից ժամանած պատվիրակությունը Հայաստանի իշխանությունների հետ պետք է քննարկի Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։