2022-10-11 19:21
Լրատվական գործակալություններ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, Aysor.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»,- մեզ հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։