2022-10-12 07:58
Լրատվական գործակալություններ
ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տարածված նոր տեսանյութը
ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին NEWS.am հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երևում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով: