2022-10-12 13:16
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ում կրակել են Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա. Բաքվում վրդովվել են
ԱՄՆ-ում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ միջադեպից հետո ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Նրա հետ զրույցում լուրջ մտահոգություն և դժգոհություն են հայտնել։
Պաշտոնական Բաքուն ամերիկյան կողմից պահանջել է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik Արմենիա