2022-10-12 14:13
Լրատվական գործակալություններ
Գրիգորյանը Ադրբեջանի վերջին ագրեսիան ներկայացրել է Ալեքսանդր Վիննիկովին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գրիգորյանը Վիննիկովին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Sputnik Արմենիա