2022-10-12 15:38
Լրատվական գործակալություններ
Ցյուրիխում «Թումո» կենտրոն է բացվել
Շվեյցարիայի ամենամեծ քաղաքում` Ցյուրիխում, բացվել է առաջին «Թումո» կենտրոնը: Տեղեկությունը հրապարակվել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
«Ութ հիմնական ոլորտներով կրթական ծրագիրը սպասում է ավելի քան 700 ուսանողի»,– ասված է հաղորդագրության մեջ:
Սա «Թումոյի» 9-րդ միջազգային կենտրոնն է։ Առաջինը բացվել է 2011-ին Երևանում։
Sputnik Արմենիա