2022-10-12 17:30
Լրատվական գործակալություններ
Լեհաստանի քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը խնդրում է երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայել
Լեհաստանի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու կողմնակից է երկրի քաղաքացիների 54,1 տոկոսը։ Այս մասին վկայում են IBRiS լաբորատորիայի անցկացրած հարցման տվյալները։
Այս նախաձեռնության դեմ հանդես է եկել հարցվողների 29,5 տոկոսը, մյուսները չեն կարողացել պատասխանել հարցին։
Լեհաստանի տարածքում միջուկային զենքի տեղակայման առկայությունը բոլորից ակտիվ պաշտպանել են կառավարող «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմնակիցները (68 տոկոս), 29 տարեկանից երիտասարդ քաղաքացիները (93 տոկոս), մեծ քաղաքների բնակիչները (64 տոկոս)։
Հարցումն անցկացվել է հեռախոսազրույցի ձևաչափով, հոկտեմբերի 7-ին և 8-ին, մասնակցել է Լեհաստանի 1,1 հազար բնակիչ։
News.am