2022-10-12 19:22
Լրատվական գործակալություններ
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Աստանայում տեղի կունենա նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հավելենք, որ վաղը` հոկտեմբերի 13–ին, Աստանա կմեկնեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik Արմենիա