ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ԷՐԴՈՂԱՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման մանրամասներ է հայտնել թուրքական Al Monitor–ը։

Տվյալ կայքը նշում է, որ իրենց ունեցած տեղեկություններով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել հայ գերիների ազատ արձակման և սահմանազատման հետ կապված։

Ըստ Al Monitor–ի Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից և բացել «Զանգեզուրի միջանցքը»։

News.am