ՄԱԿ-ի ԳԱ ԼԺՀ-ի, ԿԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեները չճանաչող բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ճանաչում հանրաքվեները ԼԺՀ, ԿԺՀ, Խերսոն և Զապորոժիե շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները:։

Բանաձևին կողմ է քվեարկել 143, դեմ՝ հինգ, ձեռնպահ՝ 35 պետություն։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Նիկարագուան։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել. Չինաստանը՝ նույնպես։ Հնդկաստանն ու Իրանը չեն մասնակցել քվեարկությանը։ Թուրքիան քվեարկել է՝ կողմ:

Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջանների անօրինական բռնակցման փորձը» և կոչ է անում բոլոր երկրներին՝ «չճանաչել դրանք»։

News.am