Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ. ՏԱՐԱՍՈՎԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱԼԻԵՎԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՀԱՅԵՐԻՆ ՎՏԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՑ
Երկու օր առաջ համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որն իբր քննարկվում Երևանի, Բաքվի, Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Ինչպես հաղորդվում է, փաստաթուղթը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի միջև կայացած հանդիպման ժամանակ։ Ենթադրվում է նաև, որ վերոնշյալ փաստաթուղթը եղել է նաև Պրահայում Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև կայացած խոսակցության առանցքային թեման։ Որպես քննարկումները հյուրընկալող կողմ նշվում է Միացյալ Նահանգները։ Հնարավոր համաձայնագրի հնարավոր կետ որպես ներառված է հետևյալ պայմանը. «Ադրբեջանի կառավարությունը կնշանակի ներկայացուցիչ, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի ներկայացուցչի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկայացուցիչները կապահովեն քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրության համար։ Կողմերը համատեղ կքննարկեն նաև միջազգային դիտորդների դերը՝ չխախտելով Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև ապաովելով Լեռնային Ղարաբաղի փոքրամասնությունների պաշտպանությունը»։
Իսկ ո՞ւմ է դա ձեռնտու
Ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ստորագրվել են ևս երեք-չորս փաստաթուղթ, որոնք, Ռուսաստանի միջնորդությամբ, կարգավորում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, սկսել է աշխատել փոխվարչապետերի մակարդակով սահմանազատման և սամանագծման համատեղ հանձնաժողովը, պարբերաբար անցկացվում են արտաքին գործերի նախարարների և երկրների ղեկավարների հանդիպումներ։ Այս ֆոնին, հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին լարվածությունների սկզբից ի վեր, Ռուսաստանը, ըստ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի, հսկայական ջանքեր է գործադրել կռիվը դադարեցնելու համար։ «Նույն ֆոնին մենք տեսնում ենք Արևմուտքի համաժամանակյա դիվանագիտությունը»,- News.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը։
Այս դեպքում ո՞ւմ է ձեռնտու պայմանագրի նախագիծը, որը գտնվում է Արևմուտքի հովանավորության ներքո։ «Տրամաբանությամբ, եթե ինչ-որ մեկը հանդես է գալիս որպես միջնորդ, ապա դա առաջին հերթին պետք է լինի Ռուսաստանը։ Ստացվում է, որ Ռուսաստանի մասնակցությամբ կնքված բոլոր պայմանագրերը սեփականաշնորհվել են Արևմուտքի կողմից։
Պայմանագիրը շահավետ է նրանց համար, ովքեր կազմում են փաստաթղթի տեքստը: Ո՞վ է գոհ փաստաթղթի տեքստից։ Ադրբեջանը նախանշեց իր 5 սկզբունքները և ասաց, որ միայն այդ պայմաններում պատրաստ կլինեն բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչ է սա նշանակում? Եթե հնարավոր չէ պայմանավորվել երկխոսության հնարավորության շուրջ, ապա ինչպե՞ս կարելի է բաժանել պարիսպը։ Սահմանի ապառազմականացման գաղափարը առաջին հերթին զարգացրել է հայկական կողմը. սա անոմալիա է, քանի որ սահմանների սահմանազատման ու սահմանագծման խնդիրը միշտ էլ հաշտության պայմանագրի բաղկացուցիչ մասն է»,- ընդգծել է քաղաքագետը։ Տարասովի խոսքով, Ադրբեջանը Ղարաբաղը համարում է իր տարածքը, իսկ Հայաստանը բանակցում է այդ պայմաններով, ինչը նշանակում է, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Ղարաբաղի ներգրավմամբ:
Ինչո՞ւ է Հայաստանը խաղում արևմտյան մարզադաշտերում
Տարասովը վստահ է, որ Երևանն այդպիսով ցանկանում է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի օգնությամբ ու լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ես որոշել մի տարածքի կարգավիճակը, որն այլևս քոնը չէ։ Հայաստանը ցանկանում է միջազգային մանդատ ունենալ և Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալ Ադրբեջանի կազմում: Ալիևն այս իրավիճակում ցանկանում է հայերին կամ վտարել Ղարաբաղից, կամ ձուլել ադրբեջանցիների մեջ։ Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը թույլ չեն տա Ալիևին: Նրան կստիպեն ինչ-որ ինքնավարություն մտցնել։ Ո՞ւմ միջոցով կարող է Ադրբեջանը անել դա: Երկու տարբերակ կա. առաջինը՝ Ալիևը կարող է Ռուսաստանի հետ բանակցել Ղարաբաղում գտնվող խաղաղապահների կարգավիճակի շուրջ, որը նրանք դեռևս չունեն, կարող է երկարացնել նրանց առաքելությունը, կարող է Ղարաբաղը ժամանակավոր վերահսկողության հանձնել ԱՊՀ դրոշի ներքո՝ հաշվի առնելով կազմակերպության պատրաստակամությունը, ինչի մասին վերջերս ասել է Լավրովը։ Սակայն Ալիևը Փաշինյանի խաղն է խաղում՝ արևմտյան ուղղությամբ, քանի որ նրան ձեռնտու է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Ղարաբաղում»,- պարզաբանեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ սա կարող է հավասարապես շահագրգռել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, սակայն որոշակի պայմաններում Ալիևը շահագրգռված է այս տարածաշրջանում ռուսների ներկայությամբ՝ ելնելով լուրջ աշխարհաքաղաքականությունից, ինչպես նաև Իրանում տեղի ունեցող իրադարձություններից։
Տարասովը շատ հավանական է համարում մինչև օրացուցային տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Կասկած կա, որ այն կստորագրվի ոչ թե Մոսկվայում, ոչ թե Ռուսաստանի միջնորդությամբ, այլ Արևմուտքի միջնորդությամբ։ Հայերն են խաղում այս խաղը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սա կարող է դառնալ Հայաստանի երկրորդ ողբերգական պարտությունը, եթե կողմերը համաձայնության չգան Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- եզրափակեց Տարասովը։
Իրանը կարող է չճանաչել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը և զորք մտցնել
Իրանը կարող է չճանաչել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը և կարող են բարդություններ առաջանալ. Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ պատրաստ է զորքեր ուղարկել,- ասաց Տարասովը։
Նա հիշեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջ է քաշել Ադրբեջանը, այն որպես տերմին չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այն պայմանը, որի համաձայն ճանապարհը կանցնի ռուսական ԱԴԾ-ի հսկողության տակ, ըստ Տարասովի, նյարդայնացնում է Իրանին, քանի որ նա վախենում է, որ նրանք (Թուրքիան և Ադրբեջանը - խմբ.) կարող են ռուսներին վտարել, վերահսկել ճանապարհն ու թյուրքական կամուրջ ստեղծել։
«Կարծում եմ, որ այդ ամենը հորինված է: Միգուցե Ալիևն ու Փաշինյանը քննարկում են անձնական խոսակցություններում, սակայն հանրային մակարդակով դեռևս ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններ են արվում»,- կարծում է փորձագետը։ Նա մատնանշեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկությունը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացման պայման է դնում։
«Իրանը գոհ չէ այս իրավիճակից։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև՝ Թուրքիայի անուղղակի մասնակցությամբ։ Պուտինը թույլ չտվեց Թուրքիայի ուղղակի մասնակցությունը. այն Ղարաբաղի հետ կապ չունի: Պատմականորեն սա Իրանի ազդեցության գոտին է, որը, սակայն, հրավիրված չի եղել բանակցություններին։ Թեհրանը կարծում է, որ հնարավոր է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, կարելի է խոսել կոմունիկացիաների մասին և այլն, սակայն համաձայնագիրը պետք է ստորագրվի իր մասնակցությամբ։ Իրանը կարող է չճանաչել խաղաղության պայմանագիրը, կարող են բարդություններ առաջանալ. Թեհրանն անգամ պատրաստ է զորքերը մտցնել այս գոտի։ Երևանն ու Բաքուն այս խնդիրը պետք է լուծեն նաև Իրանի հետ»,- հավելեց քաղաքագետը։
Արամ Դանիելյան, News.am