Օվերչուկ․ Պուտինն ու Ալիևը չեն քննարկել ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի կազմակերպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նման թեմա չի եղել», - ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Մոսկվան մտադիր է նոր եռակողմ գագաթնաժողով առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։

Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հանդիպել են Աստանայում Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակում։

Sputnik Արմենիա