2022-10-14 10:39
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը»,– ասված է հաղորդագրությունում:
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Ըստ ՊՆ–ի` այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Sputnik Արմենիա