«Հրապարակ»․ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին: Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:
Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե սա ինչ է նշանակում, զինվորական ծառայությունից գլուխ հանող մարդիկ բացատրեցին, որ սա նշանակում է երբևէ չծառայած, երբևէ ձեռքում զենք չբռնած, մինչև 50+ տարեկան բոլոտղամր արդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ծառայել են 10-15-20 տարի առաջ, տանել հավաքների և անհրաժեշտության դեպքում՝ նաև սահման պահելու: