2022-10-14 15:26
Լրատվական գործակալություններ
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի հետ
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
«Խոսել են բուհերի խոշորացման թեմայի շուրջ։ Եղել է կառուցողական զրույց»,– նշեց Մելիքբեկյանը։
Ի դեպ` համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Նրա փոխարեն նիստին ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Sputnik Արմենիայի մյուս ճշտող հարցերին նախարարության մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել։