2022-10-14 17:22
Լրատվական գործակալություններ
Չավուշօղլու․ Բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրներում
Հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրներում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկում ենք այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն հարաբերությունները կարգավորելու համար, և որոշակի քայլեր ենք ձեռնարկում։ Հետագա բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։ Մենք անկեղծ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է նա։
News.am