Փորձագետը գնահատեց Հայաստանում գործազրկության մակարդակը
Գործազրկության իրական մակարդակը, չնայած աշխատատեղերի աճին, չի նվազում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Աշխատատեղերի ավելացումը, նրա խոսքով, կապված է նախկինում «ստվերում» գտնվող տնտեսվարող սուբյեկտների օրինականացման, նոր բիզնեսների առաջացման և կորոնավիրուսի ժամանակ փակված ձեռնարկությունների գործունեության վերսկսման հետ։
«Իմ հաշվարկներով՝ գործազրկության մակարդակը կազմում է առնվազն 15-16 տոկոս»,- հավելեց Մակարյանը։
Իշխանությունները հայտնում են Հայաստանում ավելի քան 660 000 աշխատատեղերի առկայության մասին։ Այս ցուցանիշն աճել է 60-70 հազարով, ինչը փորձագետները կապում են նաև ռուս զբոսաշրջիկների հոսքի հետ, որոնք ծառայությունների ոլորտում աշխատուժի լրացուցիչ պահանջարկ են ձևավորել։
Փորձագետները նշում են, որ Հայաստանում ամենից շատ շինարարության ոլորտի մասնագետների, էլեկտրիկների, տեխնոլոգների, ինժեներների և արդյունաբերության ոլորտի աշխատողների, բեռնատարների վարորդների, տեքստիլ արդյունաբերության մասնագետների, գինեգործները, խոհարարները, սարքավորումների սպասարկման մասնագետները, էլեկտրոնիկայի մասնագետների պահանջարկ կա։ Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ մասնագետների դեֆիցիտը երկրում աճում է։