2022-10-15 12:36
Լրատվական գործակալություններ
Հայտնի է ԱՄՆ կոնգրեսի Հայաստան ժամանող պատվիրակության կազմը
Հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմը, որը կայցելի Հայաստան. պատվիրակության կազմում 7 հոգի է:
Հայտնի է դարձել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմը, որն առաջիկայում կայցելի Հայաստան, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Անդամների թվում կլինեն կոնգրեսականներ Էնդի Լևինը, Ջիմ Կուպերը, Բիլլի Լոնգը, Դայան դե Գետը, Ջերի Քոնոլին, Ջոն Գարամենդին և Դեյվիդ Փրայսը:
News.am