Փաշինյան․ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նիստ կազմակերպել Բրյուսելում

Հայաստանն առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպել Բելգիայի մայրաքաղաքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրառում է արել Twitter–ում։

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպել հոկտեմբերի 31-ին Բրյուսելում»,– գրել է նա։

Sputnik Արմենիա