Բելգորոդի իշխանություններ․ Վալույսկի շրջանում ՀՕՊ համակարգ է աշխատել
Վալույսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, Սոլոտի գյուղը մնացել է առանց էլեկտրականության, ասել է Վալույսկի քաղաքային շրջանի ղեկավար Ալեքսեյ Դիբովը։
«ՀՕՊ համակարգ է աշխատել, Սոլոտի գյուղն այս պահին հոսանքազրկված է։ Վերականգնման աշխատանքներ են ընթանում»,- «ВКонтакте» սոցցանցի իր էջում հայտնել է ղեկավարը։
Չորեքշաբթի օրը Բելգորոդը ենթարկվել է ուժեղ հրթիռակոծության Ուկրաինայի կողմից, ընդ որում, հրթիռներից ոչ մեկը ՀՕՊ-ի շնորհիվ չի հասել գետնին: Քաղաքապետ Անտոն Իվանովի խոսքով՝ Բելգորոդի 15 փողոցներում հայտնաբերվել են հրթիռների բեկորներ, խոցվել է հինգ ավտոմեքենա։ Բելգորոդում բարձրահարկ շենքը հինգշաբթի վնասվել է ուկրաինական զորքերի կողմից արձակված ԶՀՀ-ի բեկորների ընկնելու պատճառով։ Ուրբաթ երեկոյան Բելգորոդի հրետակոծությունից հետո հրդեհվել է 110 կՎտ հզորությամբ ենթակայանը, նույն օրը էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Շաբաթ օրը արկերից մեկը հարվածել է Բելգորոդի շրջանի նավթային պահեստին, հրդեհը մարվել է։
News.am