2022-10-17 11:01
Լրատվական գործակալություններ
Կիևում պայթյուններ են հնչել, հարվածներ են հասցվել ենթակառուցվածքներին
Կիևի իշխանությունները հայտնել են ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին։
«Թշնամին շարունակում է հարվածներ հասցնել շատ կարևոր ենթակառուցվածքներին» - ասված է Կիևի ռազմական վարչակազմի Telegram-ալիքում:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում հայտնել է, որ երկու նոր պայթյուններ են հնչել Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում` Շևչենկովյան շրջանում:
«Եվս երկու պայթյուն Շևչենկովյան շրջանում: Մնացեք ապաստարաններում»,– գրել է նա։
Պայթյուններ են հնչել նաև Օդեսայում։
Այս մասին իր Telegram ալիքում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին, որ Օդեսայում արդեն երկրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվել:
Sputnik Արմենիա