2022-10-17 20:09
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ից Հայաստանին է նվիրաբերվել շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան
ՌԴ օգնության ծրագրի շրջանակում, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ, Հայաստանին շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան է նվիրաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
«Կենտրոնին տրամադրված շարժական կլինիկան առավել հասանելի կդարձնի առողջապահական ծառայությունները հեռավոր մարզերում՝ զգալիորեն մեծացնելով խորհրդատվության և հետազոտության աշխարհագրությունն ու հնարավորությունը»,– գրված է հաղորդագրությունում։
Նշենք, որ շարժական կլինիկայում անվճար կատարվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն ու խորհրդատվություն, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ, սոնոգրաֆիա։
Sputnik Արմենիա