Իրանի ԱԳՆ-ն Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կմտցնի Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով։

ԵՄ-ը երկուշաբթի օրը Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ է մտցրել երկրում բողոքները ճնշելու պատճառով։

«Ի պատասխան Եվրամիության ԱԳՆ ղեկավարների խորհրդի այսօրվա քայլերի՝ շուտով կհայտարարվեն և կմտցվեն պատասխան պատժամիջոցներ համապատասխան եվրոպական ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- ասել է Քանաանին, որի խոսքերը մեջբերել է իրանական գերատեսչության Թելեգրամ-ալիքը։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին և գործիք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երկուշաբթի ավելի վաղ Եվրամիության մտցրած պատժամիջոցներն անվանել էր «ոչ կառուցողական գործողություն»՝ հիմնված սուտ տեղեկատվոթյան վրա։

News.am