Հայաստանը դիմել է ԵԱՀԿ–ին` Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդներ տեղակայելու հարցով

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին` Հայաստան–Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցով։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԳՆ-ում կայացած ասուլիսում։

«Քննարկվում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագծին` ՀՀ տարածքից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք»,– ասաց նա։

Sputnik Արմենիա