2022-10-18 20:07
Լրատվական գործակալություններ
Իրանն արձագանքել է այգու և ջունգլիների մասին Բորելի հայտարարությանը
ԵՄ-ն պետք է ընդունի իրողությունները, այլապես կշարունակի թառամել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի սկանդալային հայտարարությունը, թե «Եվրոպան այգի է, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլի»։
«Այդ համեմատությունը բխում է անընդունելի գաղութային մտածելակերպից, որը Արևմուտքին ներխուժելու և գրավելու իրավունք է տալիս: Այդ դարաշրջանը վաղուց անցել է: Բազմաբևեռությունն արդեն հասել է իր գագաթնակետին։ ԵՄ-ն պետք է ընդունի իրողությունները, այլապես կշարունակի անկում ապրել և թառամել»,-Twitter-ի իր էջում գրել է Քանանին։
Բորելը փորձել է արդարանալ։ Նա վստահեցրել է, որ մտադիր է մերժել «Եվրոպայի ամրոցի» գաղափարը և խրախուսել ուսանողներին շփվել աշխարհի հետ։
News.am