Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր իրենց տան շքամուտքի մոտ ծեծի է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, նրան տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև դուրս են գրել: Ղազարյանը պնդում է, որ սա պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ: