«Հրապարակ»․ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԵՎ ԱՎԻՆՅԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ «ՔՊ»-Ի ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՎ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է, գրում է «Հրապարակը»։

«Պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, և Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը»,-գրում է պարբերականը։

Իշխող կուսակցության համագումարը նշանակված է հոկտեմբերի 29-ին, այդ օրն էլ կընտրեն վարչություն, ապա՝ վարչության կազմից՝ նախագահ։

Sputnik Արմենիա