Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՆԱՏՕ-Ն ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐՏԵՂ «ՔԻԹՆԵՐԸ ԽՈԹԵՑԻՆ»՝ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱ՛Մ ԿՈՐԾԱՆՎԵՑԻՆ, ԿԱ՛Մ ՄԱՍՆԱՏՎԵՑԻՆ
ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կա՛մ կործանվեցին, կա՛մ մասնատվեցին։ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։ Այս մասին գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը.
«Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին,ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանու՞մ եք,որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին ,ու ոչ մի Արևմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաև ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։
Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել,իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։
Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական»,- գրել է Շարմազանովը։