2022-10-19 16:47
Լրատվական գործակալություններ
Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Կառավարությունից հայտնում են, որ նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Panorama.am