2022-10-19 17:53
Լրատվական գործակալություններ
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, քիչ նառաջ բավարարեց նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը, նրա փաստաբան Գայանե Պապոյանի հավաստմամբ, վերաբերում է բացառապես փաստաբանական գրծունեությամբ իրականացված օրինական գործառույթներին։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Կարապետյանի նախագահությամբ, երեկ քննության էր առել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` նախաքննական մարմնի միջնորդությունը։
Sputnik Արմենիա