2022-10-20 11:31
Լրատվական գործակալություններ
Ձմեռային զորակոչը կմեկնարկի 2023թ-ի հունվարի 9-ից
ՀՀ կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը։
Գործադրի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` նախատեսվում է ԶՈւ համալրումը` զորակոչը, իրականացնել 2023թ-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը` փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։
Ժամանակացույցը սահմանվել է 2021թ-ին իրականացված զորակոչի ժամկետներին համապատասխան։ 2023թ-ին զորացրվող ժամկետային զինծառայողները 2 տարի առաջ զորակոչվել են հենց փետրվարի 8-ից մարտի 31-ը։
Sputnik Արմենիա