2022-10-20 15:44
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու սարքեր գնելու համար
ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու սարքեր գնելու համար։ 22 երկիր պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար։ Այս մասին նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։
«Այժմ իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ», - ընդգծել է գեներալ Սաֆավին։
Aysor.am