Զախարովա․ Մշակվում է ՀԱՊԿ ՀԱԽ նիստի անցկացման հարցը․ օրակարգում է Երևանին օգնության տրամադրման հարցը

Մշակվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը օրակարգում է Երևանին օգնության տրամադրման հարցը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պետք է քննարկենք նաև Երևանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,-ասել է Զախարովան։

News.am