ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ լուրը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սա ադրբեջանական կողմի գործելաոճն է։ Նրանք նախ իրենք խախտում են հրադադարը, ապա հաղորդագրություն տարածում` իբր դա արել է հայկական կողմը։

Sputnik Արմենիա