2022-10-21 12:21
Լրատվական գործակալություններ
Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին բացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Նիստին մասնակցում են Հայաստանի, ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունները:
Նշենք, որ նախօրեին այս կապակցությամբ Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Քննարկվել են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
News.am