Bellingcat․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ Սև ԼՃԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Վերջին շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում հրապարակվել և լայնորեն տարածվել էին ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորների նկատմամբ իրականացված ակնհայտ մահապատժի երկու տեսանյութ։

Bellingcat լրագրողական հետաքննությունների միջազգային գործակալությունը, վերլուծելով տեսանյութերից մեկը, պարզել է դրա գտնվելու վայրը և բացահայտել մի քանի հանցանշան, որոնց համաձայն տեսանյութը նկարահանվել է Սև լճի շրջանում։

Այդ տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է հոկտեմբերի 1-ին։ Դրանում երևում է զինվորական համազգեստներով տղամարդկանց խումբը լեռան գագաթին, որը նրանք հենց նոր գրավել են: Տղամարդկանց մեկ այլ խումբ՝ գերի ընկած և տարբեր զինվորական համազգեստներով, շարված է առանց զենքի։

Ադրբեջանամետ ալիքներով լայնորեն տարածվել է ադրբեջանական բանակի կողմից հայ զինվորներին նկատմամբ իրականացված մահապատժի տեսանյութը։

Հոկտեմբերի 3-ին Libération-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը և Ֆաբիան Լեբուկը նշել են, որ կադրերն արվել են Ադրբեջանի հետ սահմանին՝ Սև լճից դեպի հարավ։ «Վերլուծելով Telegram-ի անշարժ պատկերներից մեկը՝ տեղանքում մենք նկատեցինք նախշեր, որոնք համապատասխանում էին այն վայրի հետ, որտեղից արվել էր լուսանկարը»:

Հետաքննող լրագրողները Google Earth—ի օգնությամբ կարողացել են պարզել Սև լճի շրջակա տարածքը, որն ունի աշխարհագրական առանձնահատկություններ:

Ադրբեջանցի զինվորականներին նվիրված Telegram ալիքում սեպտեմբերի 13-ին հրապարակված հաղորդագրությունը լրացուցիչ հուշումներ էր տվել։ Դրանում նույնպես երևում էին մահացած հայ զինվորները։ Այդ նկարներում երևացող իրերն ու տարրերը նույնական էին մահապատժի տեսանյութում երևացողներին, որը պետք է հրապարակվեր երկու շաբաթ անց:

 Այդ նկարներում մահացած զինվորները նույնպես այն նույն համազգեստով էին, ինչ մահապատժի տեսանյութում և տեսանելի թիվը (ինը) նույնն էր՝ և նկարներում և տեսանյությում։

News.am