2022-10-21 15:32
Լրատվական գործակալություններ
ԵՏՀ․ ԵՏՄ-ն կընդլայնվի նոր անդամներով
Մեր Միության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, և այս առումով, կարծում եմ, որ մենք կընդլայնվենք նոր անդամներով, միգուցե նախ որպես դիտորդ, իսկ գուցե նաև լիարժեք հիմունքներով։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նա վստահեցրել է, որ Իրանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախապատրաստմանն ուղղված հետագա միջազգային համագործակցության հարցերը բավական հաջող են մշակվում։
«ՇՀԿ-ի կողմից ևս լուրջ հետաքրքրություն կա ԵՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության հարցում»,-ասել է նա։
News.am