Արարատ Միրզոյան․ Տարածաշրջանում կայունության հանգրվան
ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ այսօր բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիքի մարզում են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը, կդառնա երկու հարևան և բարեկամ ժողովուրդների յուրօրինակ ցուցիչ, տարածաշրջանում կայունության ու խաղաղության յուրօրինակ հանգրվան»,– բացման արարողության իր ելույթում ասաց Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, ինչպես նաև կառավարության աջակցությունը։
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։
2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին։Նույն թավականի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը` երկրորդը ՌԴ–ից հետո։ Իսկ դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի դեսպանությունը:
Sputnik Արմենիա