2022-10-21 17:29
Լրատվական գործակալություններ
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը կալանավորվել է
Դատարանը կալանավորել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք որ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
News.am