ՌԴ ՊՆ․ Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսով քննարկել է իրադրությունը Ուկրաինայում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ զրուցակիցներն ընդհանուր առմամբ անդրադարձել են միջազգային անվտանգության արդիական հարցերին:

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկրորդ անգամ են բանակցություններ վարում միմյանց հետ։

Sputnik Արմենիա