2022-10-22 10:15
Լրատվական գործակալություններ
Փեննի Մորդաունթը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին
Փեննի Մորդաունթը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։
Սա երկրորդ անգամն է, որ նա առաջադրվում է բարձրագույն պաշտոնի համար՝ այս տարվա սկզբին իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ դառնալու համար պայքարից դուրս մնալուց հետո, գրում է Reuters-ը։
«Ես առաջադրվում եմ որպես Պահպանողական կուսակցության առաջնորդ և վարչապետ՝ միավորելու մեր երկիրը, պահելու մեր խոստումները և հաղթելու հաջորդ համընդհանուր ընտրություններում»,-գրել է Մորդաունթը Twitter-ի իր էջում:
«Ինձ քաջալերել է գործընկերների աջակցությունը, որոնք ցանկանում են նոր կյանք սկսել, ստեղծել միասնական կուսակցություն և ղեկավարություն՝ ելնելով ազգային շահերից»,-հավելել է նա։
News.am