2022-10-22 11:17
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
News.am