«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԵԳԱՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼ ԻՐ ՀԱՄԵՐԿՐԱՑԻ ԵՎ ԸՆԿԵՐ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի և ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։
Նա ոչ միայն արդարացրել է Փաշինյանի հույսերը, այլև զարմանալիորեն ամենացածր հակառեյտինգն ունի` ի տարբերություն այդ պաշտոնին հավակնող այլ ՔՊ-ականների՝ Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի։ ՆԳՆ հիմքում ոստիկանության և ԱԻՆ-ի միավորումն է, այլ կառույցներ ևս կան: Այս կառույցի ստեղծումը մի քանի անգամ հետաձգվել է։
Օրերս Փաշինյանի մոտ այս հարցով հերթական խորհրդակցությունն է կայացել, և ասում են, որ այն հաջորդ տարեսկզբին կձևավորվի։ Ըստ ամենայնի, Ղազարյանի այսօրվա տեղակալներից մեկն էլ կնշանակվի ոստիկանապետ»։