2022-10-24 19:50
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռեյդեյկինի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքը։
«Զրույցի ընթացքում բրիտանական կողմի հետ շարունակվել են Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման հետ կապված իրավիճակի քննարկումները»- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նշենք, որ նախօրեին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» կիրառելու սպառնալիքի մասին։
News.am