ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը հաստատում է, որ Զատուլինին նամակ է ուղարկել

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Այլ մանրամասներ մամուլի խոսնակը չտրամադրեց։