2022-10-26 11:26
Լրատվական գործակալություններ
Ազգային ժողովի հերթական քառօրյան սկսվեց ընդմիջումից
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Նիստի սկզբում խորհրդարանը սկսեց քվեարկել նախօրեին քննարկված նախագծերը, բայց հենց առաին օրինագծի քվեարկությունի առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց և նիստն ընդհատվեց:
Նշենք, որ քվեարկության էր դրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 27 հարց:
News.am