2022-10-26 11:27
Լրատվական գործակալություններ
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքն Հայաստան արգելված է
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իրեն նույնպես, ինչպես Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, Հայաստանի իշխանություններն արգելել են մուտք գործել երկիր։
Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանը ՌԴ պատգամավորԿոնստանտին Զատուլինին նամակ է ուղղել այն մասին, որ նրա մուտքը հանրապետություն անցանկալի է։
«Երկար տարիներ մոլեռանդ կերպով Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինին Հայաստանի ներկայիս ղեկավարը արգելել է մուտք գործել Հայաստանան։ Ի դեպ` ինձ ևս», – Telegram ալիքում գրել է Սիմոնյանը։
Sputnik Արմենիա